For our international visitors please use the signup form here

Սովորի՛ր ստեղծելով

Մասնակցի՛ր նախագծերին որպես կամավորական, կատարի՛ր առաջադրանքներ, ձե՛ռք բեր փորձ և կուտակիր միավորներ: Քո հաջողությունը տեսանելի կլինի գործատուների համար, և հնարավոր է՝ ստանաս աշխատանքի առաջարկներ։

Ին՞չ է TEAMS.AM-ը

Teams.am անվճար հարթակ է ծրագրավորողների, գրաֆիկ և վեբ դիզայներների, նախագծի մենեջերների, ծրագրերի թեստավորման և թվային ոլորտի այլ սկսնակ մասնագետների համար։

Ինչպե՞ս Է աշխատում

1

Գրանցվում եք հարթակում

2

Ընտրում եք թիմը և նախագիծը որին ցանկանում եք միանալ

3

Ստանում եք առաջադրանքներ և իրականացնում այն՝ համագործակցելով ձեր թիմի հետ

4

Ձեր կատարած առաջադրանքների համար ստանում եք միավորներ

5

Որոշակի միավորներ կուտակելուց հետո ստանում եք սերտիֆիկատ և բնութագիր

6

Հարթակում գրանցված գործատուները կկարողանան գտնել ձեզ, տեսնել ձեր միավորները և առաջարկել աշխատանք


Սովորողների համար

Ես մասնակցել եմ պրոդուկտի պատրաստմանը՝ որպես ծրագրավորող: Մասնակցությունը համատեղել եմ ուսման հետ։ Իրական խնդիրների լուծումը և թիմային մոտեցումը ինձ օգնեց ամրապնդել իմ գիտելիքները և ձեռք բերել փորձ։ Այժմ շուրջ մեկ տարի է ինչ աշխատում եմ որպես ծրագրավորող։

Հակոբ, 17տ, Full stack ծրագրավորող (Node.js, React, Typescript)

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ: Շուրջ 3 ամիս է, ինչ վերապատրաստվում եմ որպես front-end ծրագրավորող: Սովորելու հետ մեկտեղ կցանկանայի մասնակցել կամավորական ծրագրերի, որոնք ինձ հնարավորություն կտան կիրառելու գիտելիքներս, և ավելի կհեշտացնեն իմ ուղին դեպի ՏՏ ոլորտ:

Անահիտ, 23 տ.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

Ես սովորում եմ Java ծրագրավորում: Ցանկանում եմ մասնակցել հայկական սթարթափների կայացմանը:

Լևոն, Կանադա

ՄԱՍՆԱԳԵՏ / ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Օգնելով սկսնակ մասնագետներին՝ դուք ձեռք եք բերում վերապատրաստելու փորձ և վարկանիշ։
Եթե ձեր կազմակերպությունը փնտրում է սկսնակ մասնագետի, այստեղ կարող եք գտնել ձեր թեկնածուին և նրա հետ միասին խնդիրներ լուծել։

ՊՐՈԴՈՒԿՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ

Ժամանակն է ձեր գաղափարները վերածել պրոդուկտի։ Ներկայացրեք պրոդուկտը, նկարագրեք, թե ինչպես եք պատկերացնում զարգացումը, ինչ մասնագետներ են ձեզ պետք: Դուք կստանաք ձեզ միանալու հայտեր և կձևավորեք թիմ: Պրոդուկտի հաջողության հասնելու դեպքում կարող եք դիմել հարթակում գրանցված ֆինանսավորողներին:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարթակում կարող եք գտնել սկսնակ մասնագետների, ովքեր փնտրում են աշխատանք։ Տեսնելով նրանց նախագծները և միավորները՝ կարող ենք ընտրել ձեր թեկնածուին։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրանցվեք և ներկայացրեք ձեր դասընթացները սկսնակ մասնագետներին։

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Աջակցել սկսնակ մասնագետներին` ձեռք բերելու նախագծեր զարգացնելու փորձ։
Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել փորձ՝ մասնակցելով կամավորական սկզբունքով։ Նաև այն նախաձեռնողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել նախագիծ սկսնակ մասնագետների մասնակցությամբ:
Նախագիծը  անցկացվում է առցանց, սակայն ըստ ցանկության կարող եք ձեր թիմով կազմակերպել հանդիպումներ:
Կարող եք՝  ձեր գրաֆիկը նախապես համաձայնեցնելով ձեր թիմի հետ:
Կախված է թիմից և նախագծից:
Այո, տրվում է որոշակի ծավալի աշխատանք կատարելուց հետո:
Այո, մասնակցությունը ամբողջությամբ անվճար է:
Ձեր թիմում կներառվեն նոր մասնակիցներ, ովքեր կօգնեն թիմին՝ կատարելու առաջադրանքը:
Պրոդուկտը կարող է լինել, օրինակ, վեբ կայք, հեռախոսային ծրագիր կամ այլ թվային լուծում:

a
b
c
d
e
f
Ստարտափ(սկսած անգլերենից) – սա երիտասարդ փոքր ընկերություն է, որը, որպես կանոն, ունի սահմանափակ ռեսուրսներ և նոր է սկսել իր գործունեությունը: