![](index_files/teams.am_-1-1024x415.jpg)
For our international visitors please use the signup form here
Սովորի՛ր ստեղծելով
Մասնակցի՛ր նախագծերին որպես կամավորական, կատարի՛ր առաջադրանքներ, ձե՛ռք բեր փորձ և կուտակիր միավորներ: Քո հաջողությունը տեսանելի կլինի գործատուների համար, և հնարավոր է՝ ստանաս աշխատանքի առաջարկներ։
Թիմեր որոնք փնտրում են մասնակիցներ
FairPromote
Ին՞չ է TEAMS.AM-ը
Teams.am անվճար հարթակ է ծրագրավորողների, գրաֆիկ և վեբ դիզայներների, նախագծի մենեջերների, ծրագրերի թեստավորման և թվային ոլորտի այլ սկսնակ մասնագետների համար։
![](index_files/react-internship-1.jpg)
![](index_files/Screen-Shot-2021-02-22-at-4.41.45-PM.jpg)
Սովորողների համար
Ես մասնակցել եմ պրոդուկտի պատրաստմանը՝ որպես ծրագրավորող: Մասնակցությունը համատեղել եմ ուսման հետ։ Իրական խնդիրների լուծումը և թիմային մոտեցումը ինձ օգնեց ամրապնդել իմ գիտելիքները և ձեռք բերել փորձ։ Այժմ շուրջ մեկ տարի է ինչ աշխատում եմ որպես ծրագրավորող։
Հակոբ, 17տ, Full stack ծրագրավորող (Node.js, React, Typescript)
![](index_files/intern.jpg)
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ: Շուրջ 3 ամիս է, ինչ վերապատրաստվում եմ որպես front-end ծրագրավորող: Սովորելու հետ մեկտեղ կցանկանայի մասնակցել կամավորական ծրագրերի, որոնք ինձ հնարավորություն կտան կիրառելու գիտելիքներս, և ավելի կհեշտացնեն իմ ուղին դեպի ՏՏ ոլորտ:
Անահիտ, 23 տ.
![](index_files/%25D5%25AE%25D6%2580%25D5%25A1%25D5%25A3%25D6%2580%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580%25D_002.jpg)
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
Ես սովորում եմ Java ծրագրավորում: Ցանկանում եմ մասնակցել հայկական սթարթափների կայացմանը:
Լևոն, Կանադա
![](index_files/pro1.jpg)
ՄԱՍՆԱԳԵՏ / ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Օգնելով սկսնակ մասնագետներին՝ դուք ձեռք եք բերում վերապատրաստելու փորձ և վարկանիշ։
Եթե ձեր կազմակերպությունը փնտրում է սկսնակ մասնագետի, այստեղ կարող եք գտնել ձեր թեկնածուին և նրա հետ միասին խնդիրներ լուծել։
![](index_files/Vector-1024x114.png)
![](index_files/pexels-cottonbro-4064840-1024x684.jpg)
ՊՐՈԴՈՒԿՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ
Ժամանակն է ձեր գաղափարները վերածել պրոդուկտի։ Ներկայացրեք պրոդուկտը, նկարագրեք, թե ինչպես եք պատկերացնում զարգացումը, ինչ մասնագետներ են ձեզ պետք: Դուք կստանաք ձեզ միանալու հայտեր և կձևավորեք թիմ: Պրոդուկտի հաջողության հասնելու դեպքում կարող եք դիմել հարթակում գրանցված ֆինանսավորողներին:
![](index_files/company1-921x1024.jpg)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարթակում կարող եք գտնել սկսնակ մասնագետների, ովքեր փնտրում են աշխատանք։ Տեսնելով նրանց նախագծները և միավորները՝ կարող ենք ընտրել ձեր թեկնածուին։
![](index_files/course.jpg)
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրանցվեք և ներկայացրեք ձեր դասընթացները սկսնակ մասնագետներին։
Հաճախ տրվող հարցեր (FAQ)